Ուժեղ երկրաշարժի ժամանակ տարհանման կազմակերպում

 

Դեկտեմբերի վեցին  «Սոֆլուի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում հնչեց տագնապի ազդանշան: Կազմարերպված ձևով կատարվեց տարհանում:Ուսումնական վարժանքը համարվեց կայացած:

Աշակերտներին բաժանվեցին իրազեկման թերթիկներ՝ երկրաշարժից պաշտպանվելու կանոնները:

Ոսկեծամ աշուն

 

 Այսօր Սոֆլուի հիմնական դպրոցում նշվեց ավանդական դարձած «Ոսկեծամ աշուն» միջոցառումը:Միջոցառման ժամանակ գերիշխող էին աշնանային գույները: Աշակերտները գեղարվեստական ելույթներով` երգ ու պարով, ասմունքով գովերգում էին բերքառատ աշունը:

 

 

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐ

ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի…

Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,

Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:

ՈՂՋՈՒՅՆ ԴՊՐՈՑ

Սիրելի աշակերտներ,հարգարժան մանկավարժներ:
Սրտանց շնորհավորում ենք կրթական համակարգի բոլոր աշխատողներին սեպտեմբերի 1 -ի` Գիտելիքի օրվա առթիվ: Թող այս ուսումնական տարին լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների և նորանոր բարձրունքների հաղթահարման տարի:

 

«Վերջին դաս»

Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, այն տարիների հետ ավելի արժեքավոր ու բացառիկ է դառնում:Հակասական զգացողություններ են խառնվել իրար՝ թախծ, ժպիտ,հուզմունք: Հնչում են երախտիքի  խոսքեր:

Աշակերտները մեծ ոգևորությամբ ընթերցեցում են իրենց ստեղծագործությունները՝ նվիրված սիրելի ուսուցիչներին և դպրոցին: Փոքրիկ բեմականացումները հուզում են բոլորն:Լսվում ուսուցիչների սրտի խոսքը և բարեմաղթանքները:

Դրվագներ միջոցառումից

 

Արամ Մանուկյան

Զեկույցով հանդես եկավ Զ. Գալստյանը և ներկայացրեց պետական հասարակական գործիչ Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը:

Արամ Մանուկյան
Սարգիս Հովհաննիսյան
Aram Manoogian.gif
Դրոշ
Վանի նահանգապետ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար
Երևանի նահանգի դիկտատոր
Քաղաքացիություն՝ Flag of Armenia.svg Հայաստանի Առաջին Հանրապետություն
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր մարտի 191879[1]
Ծննդավայր Սյունիքի մարզՀայաստան
Վախճանի օր հունվարի 291919(39 տարեկանում)
Վախճանի վայր ԵրևանՀայաստանի Առաջին Հանրապետություն
Ինքնագիր Aram Manukian signature.jpg

Գարեգին Նժդեհ

Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:

                                                                                 Գարեգին Նժդեհ

 

Ընթերցվեց զեկույց նվիրված Գարեգին Նժդեհի կյանքին և գործունեությանը:

Կատարվեց ֆիլմի դիտում և քննաևկում:

Մայիսի 9 եռատոն

Այս օրը եռատոն է մեզ համար. հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ նշում է 1945-ին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի հաղթանակի տոնը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Ուղիղ 22 տարի առաջ էլ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին:

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

1 2